Հաստատվել է Շուշիի նոր զինանշանը25 հունվարի 2007 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ղազանչեցոց Ամենափրկիչ Եկեղեցու Պահապան Հրեշտակն այսուհետ կլինի հինավուրց հայկական Շուշի քաղաքի խորհրդանիշը, պատկերված քաղաքի նոր զինանշանի վրա: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել «Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական հիմնադրամում, այդպիսին է այդ հիմնադրամի եւ քաղաքի վարչակազմի կողմից համատեղ անցկացված մրցույթի արդյունքը: Շուշիի ավագանու կողմից հաստատված նոր զինանշանի հեղինակն է քաղաքի հայտնի տոհմերից մեկի ժառանգորդ, երեւանցի նկարիչ Ռուբեն Արուտչյանը: Նկարչի խոսքերով` նա զգում է իր պարտքը քաղաքի, եւ նախնիների հիշատակի առջեւ: Մրցանակային գումարը Ռուբեն Արուտչյանը փոխանցեց «Շուշի վերածնունդ» հիմնադրամին որպես անձնական նվիրատվություն քաղաքի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |