Մ. Բրայզան հնարավոր է համարում Ղարաբաղի հարցով խաղաղ պայմանագրի ստորագրումը 2007 թվականին25 հունվարի 2007 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Արդբեջանական իշխանությունների հետ խորհրդատվությունների ժամանակ դիտարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ էներգետիկ հարցեր: Այդ մասին Բաքվի օդանավակայանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Ադրբեջանի արտգործնախարարն ու նախագահը լրջորեն եւ կառուցողական են վերաբերվում բանակցություններին, ինչը թույլ է տալիս համաձայնությունների հաստատման հույս ունենալ ընթացիք տարում: Ամերիկացի համանախագահը գտնում է, որ 2007 թվականին խաղաղ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է, սակայն մի շարք հարցեր պետք է կարգավորվեն: Ընդ որում, Բրայզան հավելեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների ժամանակ լրջորեն պաշտպանում են իրենց դիրքորոշումները, սակայն կառուցողական միջավայրում, հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |