Հրանտ Դինքի մարդասպանը հայտարարել է, որ «զղջում է կատարածի համար»

PanARMENIAN.Net - «Ագոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Օգյուն Սամաստը հայտարարել է, որ «զղջում է կատարածի համար»: Միեւնույն ժամանակ, Սամաստը պնդում է, որ սպանությունից հետո պատրաստվում էր վերադառնալ Տրապիզոն, հանդիպել ընտանիքին եւ հանձնվել ոստիկանությանը: «Երբ սպանությունից ահնմիջապես հետո ես հեռուստացույց էին նայում հորեղբորս տանը, ես հասկացա, որ ծանր հանցագործություն են կատարել, քանի որ մարդիկ ասում էին, որ «Թուրքիան շատ ծանր իրավիճակում կհայտնվի»,- ասել է 17-ամյա Սամաստը: Իսկ Փաստաբան Էրդալ Դոգանը հայտնել է, որ մտադիր են Սամաստի ոսկրային կառուցվածքի անալիզ անցկացնել նրա իրական տարիքը որոշելու համար: Եթե պարզվի, որ Օգյուն Սամաստը 18 տարեկանից մեծ է, ապա նրան ցմահ ազատազրկում է սպառնում: Համալսարանի քրեական իրավունքի պրոֆեսոր Սոլչուկ Հական Հակերին հայտարարել է, որ Սամաստը կարող է դատապարտվել է 18-ից 24 տարվա ազատազրկման, քանի որ անչափահաս է: Սակայն այս դեպքում ավելի ծանր պատիժ է սպառնում նրանց, ովքեր կանգնած են սպանության ետեւում, հայտնում է Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---