Արփի Վարդանյան. Քաղաքականությունը չպետք է խառնվի պատմությանը26 հունվարի 2007 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ նախագահի պաշտոնի յուրաքանաչյուր թեկնածու խոստանում է ԱՄՆ-ի հայերին, որ նա կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դա բնական է, յուրաքանչյուրն է ցանկանում ունենալ ընտրողների տարբեր շերտերի աջակցությունը, իսկ հայկական համայնքը ԱՄՆ-ում բավականին ուժեղ եւ ազդեցիկ է»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Սակայն, նրա խոսքերով, քաղաքականությունը չպետք է խառնվի պատմությանը: «Սենատոր Բարակ Օբաման օգտվում է բավականին մեծ աջակցությամբ, ինչպես նաեւ սենատոր Հիլարի Քլինթոնը, ովքեր արդեն հայտարարել են Ամերիկայի նախագահի պաշտոնի համար պայքարելու իրեց մտադրության մասին: Այսօր դեռ վաղ է խոսել այն մասին` ով կմնա արշավի վերջում, սակայն կարելի է ենթադրել, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախագահ կարող է դառնալ կամ կին կամ աֆրոամերիկացի: Չէ որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ կին դարձավ, չնայած դրան ոչ ոք չէր սպասում: Այդպես էլ Հայոց ցեղասպանության հարցում. ամեն ինչ կարող է լինել, եւ մենք երբեք մեր հույսը չենք կորցնում, որ ԱՄՆ նախագահներից մեկը, այնուամենայնիվ, կկատարի իր խոստումը»,- ասել է AAA-ի տարածաշրջանային տնօրենը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |