Թուրքիան հորդորում է այն հիստերիան, որի արդյունքը հակահայկական տրամադրություններն են

PanARMENIAN.Net - «Հրանտ Դինքի մահը զուր չէր: Նա սկզբունքային եւ համարձակ մարդ էր: ԱՄՆ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, վերջ դնելու համար Ցեղասպանության ժխտման արատավոր շրջանին, վերահաստատելով իր սեփական պատմական փաստաթղթերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-ասվում է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) նամակում, որը հրապարակվել է «Լոս Անջելես Թայմս»-ում «Ողբերգություն Թուրքիայում» վերնագրով: Նամակի հեղինակ, գրող Ռիչարդ Մուշեղյանը մեղադրում է թուրք կառավարությանը Դինքի սպանության համար, որը դարձավ այն պետության քաղաքականության զոհը, որը շարունակում է ժխտել ցեղասպանություն ու մարդկանց ոչնչացումը: Թուրքիան ոգեշնչում է հիստերիան ծայրահեղականների շրջանում, որի արդյունքը հակահայկական տրամադրություններն են եւ հարաբերությունների բացակայությունը երկու հարեւան պետությունների միջեւ: Միաժամանակ, չնայած ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ իրավապաշտպան կազմակերպությունների կրկնվող կոչերին, Թուրքիան շատ քիչ բան է անում ազգային փոքրամասնություների համար նորմալ պայմաններ ստեղծելու առումով»,-գրում է Մուշեղյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---