Պեսկով. ԼՂ հարցը ՀՀ-ի կամ Ադրբեջանի փոխարեն լուծել չենք կարող![]() 11 մարտի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, սակայն վերջնական որոշում կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները։ Այս մասին մարտի 11-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա շեշտել է, որ ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հակամարտությունը լուծել Հայաստանի կամ Ադրբեջանի փոխարեն: «Դա միանգամյա ջանք չէ, այլ հետևողական գիծ, որն առկա է միջազգային ձևաչափերում։ Եվ լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակից՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանքը։ Սակայն կոնկրետ որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են անել միայն այդ հակամարտության մասնակիցները»,-ասել է Պեսկովը, գրում է Tert.am-ը: Մարտի 10-ին ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում աշխատանքային հանդիպում անցկացրին: Նախագահները քննարկել են այդ թվում ղարաբաղյան հակամարտության, եվրասիական ինտեգրման, ռուս-հայկական հարաբերությունների շրջանակներում կարևոր հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |