15 տարվա ընթացքում Արցախը պաշտպանող մարտական ջոկատները վերաճեցին տարածաշրջանի ամենամարտունակ բանակի

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ նախագահը Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային բանակի 15-ամյակի առիթով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Խորհրդարանի խոսնակի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, 1 տարի առաջ աներեւակայելի կարող էր թվալ, որ նման կարճ ժամանակահատվածում Արցախը պաշտպանող մարտական ջոկատները կվերաճեն տարածաշրջանի լավագույն, ամենամարտունակ ազգային բանակի: Այսօր դա անվիճելի փաստ է, որն արձանագրվել է մեր ժողովրդի հերոսական տոկունության, հազարավոր հայորդիների նվիրումի, հայրենիքին անմնացորդ ծառայության շնորհիվ: Պատերազմի ու խաղաղության բոլոր փորձությունները պատվով հաղթահարած բանակ ունենալու բերկրանքն ու հպարտությունը -ս մեկ առիթ է մեր խորին հարգանքի ու երախտագիտության տուրքը մատուցելու մեր Հայրենիքի ազատության, անվտանգության - ամբողջականության, մեր ժողովրդի խաղաղ կյանքի երաշխավոր` Ազգային բանակի կայացման համար հերոսական ճանապարհն անձնազոհաբար անցած հայորդիների հիշատակին: Շնորհավորում եմ մեր ժողովրդին, սպաներին ու զինվորներին` մեր փառապանծ բանակի 15-րդ տարեդարձի առթիվ»:
 Ուշագրավ
---