ՆԱՏՕ-ն կընդլայնի Թուրքիայի սահմանների մշտադիտարկումն ու հսկումը![]() 11 մարտի 2016 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրահանձնաժողովի քարտուղար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջոցառումների և թուրք-սիրիական սահմանի վերահսկողության վերաբերյալ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին, ասել է, որ Թուրքիայի անվտանգության երաշխավորման ուղղությամբ ներկայում արդեն որոշ քայլեր կատարվել են, Թուրքական Milliyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Դրանք են օդային վաղ ահազանգման AWACS ինքնաթիռները, նավատորմը և Թուրքիայի օդային անվտանգությունն ուժեղացնող Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը: Այս բոլորը մեզ համար տարածաշրջանի իրավիճակին հետևելու և տեղեկտվություն ստանալու հնարավորություն է տալիս»,- նշել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն որոշել է ընդլայնել Թուրքիայի սահմանների մշտադիտարկման և հսկման միջոցառումները: Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էգեյան ծովով փախստականների հոսքերը վերահսկելու նպատակով էգեյան ջրերում ծառայություն իրականացնող ՆԱՏՕ-ի 5 նավերի թիվը շուտով կավելացվի: Նա նշել է, որ ուղարկվելիք նավերը հագեցած կլինեն գերժամանակակից տեխնոլոգիաներով և նրանց մեծամասնության վրա կլինեն ուղղաթիռի վայրէջքահրապարակներ: Թուրքիան համաձայնել էր ընդունել իր տարածքով ԵՄ հասած անօրինական ներգաղթյալներին, դրա դիմաց ստանալով մոտ 6 մլրդ եվրո, վիզային ռեժիմի պարզեցում և օրինական ներգաղթյալներին Եվրոպա ուղակելու հնարավորություն։ Կարդացեք նաև՝ Աթենքն ապօրինի ներգաղթյալներին հետ է արտաքսում Թուրքիա ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |