Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նախազգուշացնում է, որ «Ֆրանսիան սխալ ճանապարհով է գնում»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: «Ֆրանսիան Թուրքիայի հանդեպ սխալ ճանապարհ է ընտրել: Ֆրանսիայի խորհրդարանում հայկական օրինագծի ընդունումը հակասում է երկու երկրների շահերին»,-ասել է Գյուլը: Ընդգծելով այդ օրինագծի պատճառով Փարիզի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատթարացումը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարող են առավել բարձր մակարդակի վրա գտնվել, գրում է The New Anatolian-ը:



Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերին ֆրանսիական խորհրդարանն օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանտվություն սահմանելու մասին, որով 45 հազար եվրո տուգանք նախատեսվում: Օրենքը պետք է ստանա Սենատի հավանությունը եւ ստորագրվի երկրի նախագահի կողմից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---