ԵՎՐՈ 2008. ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ինքը կորոշի, թե որտեղ կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման վայրը Եվրոպայի 2008 Առաջնության ընտրական մրցաշարում կորոշի ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն: Երկրների ներկայացուցիչներին այդպես էլ չհաջողվեց երկուստեք ընդունելի տարբերակ գտնել: Այժմ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն համապատասխան որոշումը կկայացնի մինչեւ փետրվարի կեսը: «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ադրբեջանական թիմի հետ խաղն անցկացնել իր սեփական դաշտում: Սակայն Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղերը կայանան չեզոք դաշտում, քանի որ ի վիճակի չեն ապահովել հայ մարզիկների անվտանգությունը»,-մեկնաբանել է իրավիճակը աղբյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, հաղորդւոմ է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---