Հոլանդիայում Վ. Օսկանյանը կներկայացնի ՀՀ քաղաքական եւ տնտեսական զարգացան գործընթացը29 հունվարի 2007 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-ից 31-ը Հայաստնի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գտնվելու է Նիդերլանդներում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Նիդերլանդների Հայկական կազմկերպությունների դաշնությունում (FAON), այցելության շրջանակներում Վարդան Օսկանյանը կհանդիպի իր հոլանդացի գործընկեր Բեն Բոտի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ: Հաագայի Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում` Clingedael, ՀՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ կունենա «Փոքր երկրների դիվանագիտություն» դասախոսությամբ, որը նվիրված է Հայաստանի զարգացմանը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, ԵՄ հարաբերությունների մակարդակին տարածաշրջանային համատեքստում: Հունվարի 30-ին համաձայնագիր կստորագրվի Ռոտրդամի միջազգային կինոփառատոնի եւ երեւանյան «Ոսկե ծիրան» փառատոնի միջեւ: Այցի ընթացքում Վարդան Օսկանյանը նաեւ կհանդիպի Նիդերլանդների հայ համայնքի նարեկայացուցիչների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |