Ռ. Քոչարյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին որեւէ կուսակցության կողմից29 հունվարի 2007 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Պետության ղեկավարը նախընտրական արշավի շրջանում կկատարի իր պարտականությունները այնպես, ինչպես եւ միշտ: Նույնը նա պահանջեց կառավարությունից եւ վարչությունների ու գերատեսչությունների ղեկավարներից: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, երկրի գործող սահմանադրության համաձայն, նախագահի լիազորությունները չեն փոխվում ընտրություններից: «Շուտով պետության ղեկավարը կստորագրի հրամանագիր խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- ասել է Սողոմոնյանը: Միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահի մամլո քարտուղարը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին որեւէ կուսակցության կողմից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |