Ռեջեփ Էրդողանը դեմ է 301-րդ հոդվածի վերացմանը, սակայն հնարավոր է համարում նրա վերանայումը30 հունվարի 2007 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ռեջեփ Էրդողանը դեմ է 301-րդ հոդվածի վերացմանը, սակայն հնարավոր է համարում նրա վերանայումը: Նրա խոսքերով, խոսքն այն մասին չէ, որ հոդվածը պետք է ամբողջապես չեղյալ հայտարարվի: Ընդ որում նա հավաստիացրել է, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է քննարկել հասարակական կազմակերպություններից եւ այլ շահագրգիռ կառույցներից ստացած առաջարկները: Տխրահռչակ 301 հոդվաժը, որը քրեական պատիժ է սահմանում «թուրքերի ինքնության վիրավորման» համար, բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների, այդ թվում նաեւ Եվրամիության կողմից, քանի որ սահմանափակում է խոսքի ազատությունը երկրում: Նշենք, որ այդ հոդվածով 6 ամսվա պայմանական ազատազրկման էր դատապարտված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որի սպանությունից հետո սաստկացան հոդվածը վերացնելու կամ վերանայելու պահանջներն, ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ թուրք հասարակության ներկայացուցիչների կողմից, հաղորդում է Cihan News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |