Ռուսաստանն Իրաքի քրդերին 5 զենիթային համակարգ է փոխանցել![]() 17 մարտի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը զենք է առաքել Իրաքի քրդերին: Մարտի 14-ին քուրդ կամավորների գլխավոր շտաբի փոխհրամանատարին ռուս բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ փոխանցվել է ԶՈւ-23-2 զենիթային 5 համակարգ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Զենքի խմբաքանակը ստացվել է մարտի 14-ին և նախատեսված է իրաքյան Քրդստանի զինյալ կազմավորումների` փեշմերգայի համար: Զենքը փոխանցվել է ՌԴ դեսպանի և գլխավոր հյուպատոսի ներկայությամբ»,-ասել է իրաքյան Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսության կցորդ Արտեմ Գրիգորյանը: Ըստ նրա, փոխանցվել է ԶՈւ-23-2 զենիթային 5 համակարգ և 20 հազար արկ: Գրիգորյանը հայտնել է նաև, որ Բաղդադում Ռուսաստանի դեսպան Իլյա Մորգունովը մարտի 13-ին Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանը քննարկել է ռուսական զենքի նոր խմբաքանակների առաքման հարցը: «Մարտի 14-ին զենքի փոխանցումից հետո ՌԴ դեսպանը հայտարարեց, որ դա զենքի վերջին խմբաքանակը չէ: Նա նշել է, որ Ռուսաստանը հուսով է, որ այդ զենքի շնորհիվ փեշմերգա ջոկատներն ու Իրաքի զինված ուժերը կհաղթեն «Իսլամական պետությանը»,-ասել է դիվանագետը: Գրիգորյանն ընդգծել է, որ զենքի առաքումն Իրաքյան Քրդստանին իրականացվում է պաշտոնական Բաղդադի հետ համաձայնեցմամբ: Քրդերը համարվում են ԻՊ դեմ պայքարող կարևոր ուժ: Դա ընդունում է նաև ԱՄՆ_ն: Սակայն հակամարտությունը բարդացնում է Թուրքիայի դիրքորոշումը: Քրդերն անկախ պետականություն են պահանջում Սիրիային, Իրաքին և Թուրքիային պատկանող տարածքների վրա: Թուրքիայի և քրդերի հակամարտությունը շարունակվում է արդեն 25 տարի և ավելի քան 40 հազար կյանք է խլել: Անկարայում վերջին պայթյուններից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, Թուրքիան սկսեց ռմբակոծել քուրդ զինյալների դիրքերը հյուսիսային Իրաքում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |