ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱՐԴԵՆ ԵԿՈՂ ՏԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ հայկական խաղաղարար գումարտակի ստորաբաժանումը եկող տարի կմասնակցի միջազգային խաղաղարար գործողություններին: Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը, նման հավանականությունը կմեծանա եկող տարվա ամռանը ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվելիք Cooperative Best Effort-2003 բազմազգ զորավարժություններից հետո: Գեներալը նշել է, որ հայկական կողմը հավանաբար խաղաղարար առաքելություն կիրականացնի Բալկաններում հույն խաղաղարար գումարտակի կազմում: Ընդ որում, նա համոզվածություն է հայտնել, որ նման որոշում կկայացվի, քանի որ «մասնակցությունը նման գործողություններին զգալիորեն կհարստացնի ՀՀ ռազմական ուժերի փորձը»:
 Ուշագրավ
---