ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ31 հունվարի 2007 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106 բանաձեւի նախագիծը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), բանաձեւը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Բրեդ Շերմանը եւ Թադեուշ ՄաքՔոթերը: Բանաձեւն արդեն ստացել է մի շարք կոնգրեսականների աջակցությունը: Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ նախագահին երաշխավորել, որ երկրի արտաքին քաղաքականությունը պատշաճ կերպով պետք է արտացոլի Հայոց ցեղասպանության հասկացությունը, եւ ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում «ցեղասպանություն» անվանել 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները: Բանաձեւն իր ոգով մոտ է 2000 թվականին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված 368 եւ 596 բանաձեւերին: Վերջին պահին նախագահ Բիլլ Քլինթոնի միջամտությունը խանգարեց բանաձեւի վերջնական հաստատմանը Պալատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |