Թուրքիայի ՆԳՆ-ն զգուշացնում է Դինքի սպանության հետ կապված հնարավոր սադրանքների մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է պաշտոնյաներին Հրանտ Դինքի սպանության հետ կապված սադրանքների մասին: Ներքին գործերի նախարարի քարտուղար Սաբահեդդին Խարպուտը շրջաբերական է ուղարկել 81 նահանգներ, որտեղ զգուշացնում է նահանգապետներին բողոքի հնարավոր գործողությունների մասին: Շրջաբերականում մասնավորապես ասվում է, որ լրագրողի հուղարկավորության կապակցությամբ, «հասարակության որոշ խավեր խուլիգանական գործողություններ են սկսել իրագործել, ուղղված երկրի հասարակական կարծիքում բացասական արդյունքի հասնելու համար: «Մոտ օրերս անկարգություններ են հնարավոր ողջ երկրում: Որպես կանխարգելիչ միջոց ընդդեմ նրանց, ով կարող է ժողովրդականություն վայելել այդ գործողությունների ժամանակ, նահանգների վարչակազմը պետք է ուժեղացված միջոցներ ձեռնարկի այդ խմբերի եւ կազմակերպությունների դեմ»,-ընդգծել է Խարպուտը, գրում է «Սաբահ» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---