Հալեպը հրթիռակոծվել է. Հայուհի է զոհվել

Հալեպը  հրթիռակոծվել է.   Հայուհի է զոհվել

PanARMENIAN.Net - Հալեպում մարտի 18-ին ահաբեկչական խմբավորումները Բոսթան Փաշա շրջանից հրթիռակոծել են Նոր գյուղ հայաշատ շրջանը: Զոհվել է 1955-ին ծնված Նուարդ Ֆուրունճյան-Ասատուրյանը:

Վիրավորվել են մի քանի քաղաքացի, գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Փետրվարի 27-ից ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ Սիրիայում հրադադար է հաստատվել, սակայն ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են: Հրադադարի սահմանումից հետո հաջորդ շաբաթվա ընթացքում զոհվել էր 135 մարդ:

Կարդացեք նաև՝ Սիրիական 9 բնակավայր միացել է հրադադարի մասին համաձայնագրին

Բաշար Ասադի խորհրդականը չի բացառում ռուսական զորքերի վերադարձը Սիրիա

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---