Օրհան Փամուկը հրաժարվել է Գերմանիա կատարելիք ուղեւորությունից, զգուշանալով իր կյանիքի համար

PanARMENIAN.Net - Թուրք առաջադեմ գրող, գրականության բնագավառում 2006 թվականի Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը չեղյալ է հայտարարել Գերմանիա կատարելիք ուղեւորությունը` զգուշանալով հնարավոր մահափորձից: Փամուկի գերմանացի հրատարակչի խոսքերով, ուղեւորությունը, որը պետք է մեկնարկեր փետրվարի 2-ին Բեռլինի ազատ համալսարանում թուրք գրողին պատվավոր դոկտորի դիպլոմի շնորհմամբ, չեղյալ է հայտարարվել: Փորձագետների կարծիքով, գրողին Գերմանիայում սպառնացող վտանգը ավելի մեծ չէ, քան Թուրքիայում, սակայն Փամուկը ռիսկի կենթարկի իրեն` լքելով իր մշտական բնակավայրը: Հաղորդվում է նաեւ, որ Նոբելյան մրցանակակրին շատ է մտահոգել Հրանտ Դինքի սպանությունը: Ինչպես եւ Հրանտ Դինքը, Փամուքը եւս դատական հետապնդման է ենթարկվել «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար` Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով, քանի որ հայտարարել էր, մասնավորապես, որ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---