Անկարա. Երևանն ու Աթենքը «համատեղ թշնամանք» են դրսևորում Թուրքիայի դեմ![]() 19 մարտի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ը մեղարդել է Հայաստանին ու Հունաստանին Թուրքիայի հանդեպ «համատեղ թշնամանք» դրսևորելու համար: Ինչպես հայտնում է «Ազատությունը», նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այցը Հունաստան: Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ու վարչապետ Ալեքսիս Ցիպրասը որակել են Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի ոչնչացումը որպես ցեղասպանություն, ինչնառաջացրել է Անկարայի դժգոհությունը: «Այդ հայտարարությունները խղճուկ մտածելակերպի արտացոլում են ու ցույց են տալիս, որ հայ-հունական հարաբերությունները կառուցվում են Թուրքիայի դեմ համատեղ թշնամանքի ու զրպարտանքի հիման վրա», - ասել է նա: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, բացի Հայոց ցեղասպանության հարցում Աթենքի դիրքորոշման վերահաստատումից, նաև նշել է, որ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ի պատասխան հայտարարել է, որ հայ-հունական բազմադար բարեկամական հարաբերությունները հիմնվում են ճակատագրերի միահյուսման ու փոխօգնության բազմաթիվ օրինակների վրա: «Ցեղասպանության հերքումը՝ որպես թուրքական պետական քաղաքականության գլխավոր ուղղություն չի ազատում Թուրքիային սեփական պատմության դիմաց պատասխանատվությունից», - ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |