Ցեղասպանության թեմայով շապիկի համար քրդական ամսագիրը հանվել է վաճառքից, խմբագիրը՝ ձերբակալվել![]() 19 մարտի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Անկարայում քրդերեն և թուրքերեն հրատարակվող «Ռոզա» ամսագիրը հանվել է վաճառքից: Պատճառը եղել է Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի տպագրումը Ամսագրի 2015-ի համարներից մեկում «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով ձերբակալվել է ամսագրի գլխավոր խմբագիր Մեհմեթ Սալիհ Էրշարին, Cumhuriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Մարտի 6-ին Անթալիայի օդանավակայանում ձերբակալված խմբագիրը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել, բայց դեռ ոստիկանության շենքից դուրս չեկած՝ կրկին ձերբակալվել է: Ձերբակալման պատրվակ է հանդիսացել նրա մոտ հայտնաբերված «Ռոզա» ամսագրի 6-րդ համարը: Խմբագրին հայտնել են, որ ամսագրի՝ վաճառքից հանելու վերաբերյալ որոշումը կայացվել է մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի և նյութի պատճառով: Երկլեզու ամսագրի խմբագիր Էրշարին իր ցուցմունքում ընդգծել է, որ վաճառքից հանվելու վերաբերյալ որևէ դատական որոշման ծանուցում ինքը չի ստացել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |