Բաքվի ռազմատենչ հայտարարությունները չեն շեղում Հայաստանին իր ընտրած ուղուց31 հունվարի 2007 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարություններն, ինչը բացասաբար է անդրադառնում ընդհանուր մթնոլորտի վրա, սակայն դա բոլորովին չի վախեցնում Հայաստանին եւ չի շեղում իր ընտրած ճանապարհից: Այդ մասին Նիդերլանդներում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Արտգործնախարարի խոսքերով, հայկական բանակը, որի 15-ամյակը հանդիսավորությամբ նշվեց հունվարի 28-ին, այսօր բավականին ամուր է, ինքնավստահ եւ լավ պատրաստված: «Մեր պաշտպանական դիրքերն ամուր են, եւ մենք չենք կարծում, որ Ադրբեջանն, առնվազն առաջիկա տասը տարիներին կհանդգնի ոտնձգություն կատարել Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի հանդեպ»,-ընդգծել է Օսկանյանը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |