The Wall Street Journal. Ամռանը Թուրքիայի զբոսաշրջության շուկայում 40% անկում է սպասվում![]() 21 մարտի 2016 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Անկարայում և Ստամբուլում ահաբեկչական գործողությունների ֆոնին և Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով Թուրքիայի զբոսաշրջության շուկան անկում է ապրում: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը զբոսաշրջային ընկերությունների վրա հղումով, ամառային տուրերի վաճառքը նվազել է 40 տոկոսով, հայտնում է ՌԲԿ-ն: Մի շարք ահաբեկչական հարձակումները Թուրքիայում, որոնց պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» ահաբեկիչները և քրդերի ներկայացուցիչները, ինչպես նաև լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, խնդիրներ են առաջացրել երկրի զբոսաշրջության ոլորտում, հայտնում է պարբերականը: 2016-ի ամառային շրջանի համար ամրագրված տուրերի քանակը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 40%: Հյուրանոցային համարների համալրումը նվազել է 2 անգամ: Հարյուրավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել: «Մենք չէինք պատկերացնում, որ ամեն ինչ այսքան սարսափելի կարող է լինել»,-ասել է թերթին Անթալիայում ամառային հյուրանոցի սեփականատեր Բորա Ադալին: Նա փորձում է վաճառել իր 3-աստղանի հյուրանոցը: «Մենք մեծ ճգնաժամի շեմին ենք»,-զգուշացրել է նա: Ըստ կառավարության տվյալների, զբոսաշրջային բիզնեսը Թուրքիայում ապահովում է երկրի ՀՆԱ 4 տոկոսը, իսկ այդ ոլորտում զբաղվածների թիվը հասնում է 1 միլիոնի, ինչը կազմում է աշխատող բնակչության մոտ 7 տոկոսը: Ընթացիկ տարվա հունվարին ռուս զբոսաշրջիկների քանակը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 5 անգամ: Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին: Ամենից շատ է Անթալիայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի: Ընթերցեք նաև. 2016-ը Թուրքիայի զբոսաշրջության համար կարող է ամենաբարդը լինել վերջին 20 տարում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |