Խուրշուդյանը և Ալեքսանյանը՝ ծանրամարտի ՌԴ նախագահի գավաթի հաղթողներ![]() 21 մարտի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը հաղթել են Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Կազանում ընթացող գավաթի խաղարկության կանանց մրցաշարի +75 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկել է 110 կգ, իսկ հրումում՝ 136 կգ, երկամարտի 246 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձել է գավաթի խաղարկության հաղթող: Կանանց +75 կգ քաշին մասնակցում էին 3 ծանրորդ: Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահել է 189 կգ, իսկ հրումում՝ 241 կգ և երկամարտի 430 արդյունքով դարձել է գավաթի խաղարկության հաղթող: Մարտի 19-ին 94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանը Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությանը ներկայացել է 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) և Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |