Երեւանը կրկին հայտարարում է, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Հայկական լրատվամիջոցներում Ջ.Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի անունից տարածված հաղորդագրությունն առ այն, որ փետրվարի 5-7-ը Երեւանում կայանալիք սեմինարի ընթացքում քննարկվելու են Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հարցերի մանրամասները, չի համապատասխանում իրականությանը եւ չի բխում Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի ոգուց, ինչպես նաեւ Հայաստան-Մարշալ Կենտրոն համագործակցության շահերից: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Պաշտոնական Երեւանը հայտարարել է, եւ մեկ անգամ եւս կրկնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր դրված չէ:
 Ուշագրավ
---