ՆԱՏՕ-ի փորձագետները գնահատում են IPAP-ի իրականացման գործընթացը Հայաստանում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման ընթացքի ամբողջական գնահատման նպատակով Երեւանում են գտնվում ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Այս անգամ ՆԱՏՕ-ի պատվիրակությունն ԱԳԳԾ-ի իրականացման ամբողջական գնահատումը համատեղել է Պլանավորման եւ վերանայման գործընթացի (PARP) գնահատման այցի հետ: Գնահատման արդյունքները կներկայացվեն ՆԱՏՕ-ի Քաղաքական-ռազմական ուղղորդող եւ Քաղաքական կոմիտեներին, որից հետո կքքնարկվեն Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի համատեղ նիստի ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---