Աթենքը պատասխանել է ՀՀ և Հունաստանի նախագահների հանդիպմանը հետևած Անկարայի զայրույթին

Աթենքը պատասխանել է ՀՀ և  Հունաստանի նախագահների   հանդիպմանը  հետևած Անկարայի զայրույթին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Աթենքն արձագանքել է մարտի 14-15-ին Հունաստան Սերժ Սարգսյանի այցին հետևած Անկարայի մեկնաբանություններին:

Հունաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Կոնստանտինոս Կուտրասը, մեկնաբանելով Անկարայի դեմ «կոորդինացված թշնամական վերաբերմունք» դրսևորելու մեջ մեղադրանքները, մասնավորապես, ասել է, թե Թուրքիան կարծում է, որ եթե պատմությունը հերքում է իր հայտարարությունները, ուրեմն, ավելի վատ պատմության համար: «Բայց այժմ շատ վտանգավոր ժամանակ է էժան ու կեղծավոր հռետորաբանության համար: Ակնհայտ է, որ Թուրքիան պիտի հաշտվի սեփական պատմության հետ: Այդ բարդ հարցում Հունաստանը Թուրքիայի կողքին կլինի», - ասել է Կուտրասը, գրում է Asbarez-ը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը, մեկնաբանելով այցի ընթացքում Հունաստանի բարձրագույն ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության հարցում եղած դիրքորոշումը վերահաստատելը, հայտարարել էր, թե «այդ հայտարարությունները խղճուկ մտածելակերպի արտացոլում են ու ցույց են տալիս, որ հայ-հունական հարաբերությունները կառուցվում են Թուրքիայի դեմ համատեղ թշնամանքի ու զրպարտանքի հիման վրա»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ի պատասխան հայտարարել էր, որ հայ-հունական բազմադարյան բարեկամական հարաբերությունները հիմնվում են ճակատագրերի միահյուսման ու փոխօգնության բազմաթիվ օրինակների վրա: «Ցեղասպանության հերքումը՝ որպես թուրքական պետական քաղաքականության գլխավոր ուղղություն չի ազատում Թուրքիային սեփական պատմության դիմաց պատասխանատվությունից», - ասել էր նա «Ազատություն» ռադիոկայանին:

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, բացի Հայոց ցեղասպանության հարցում Աթենքի դիրքորոշման վերահաստատումից, նաև նշել է, որ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---