Հոմսի Սբ Մեսրոպ եկեղեցին և Սահակյանի անվ. վարժարանը վերականգնվելու են![]() 22 մարտի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ամռանը սկսվելու են ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս քաղաքի Սբ Մեսրոպ եկեղեցու և Սահակյանի անվան Ազգային վարժարանի վերանորոգման ախատանքները: Այս մասին հայտնել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը՝ Հոմսում հայ ընտանիքների հետ հանդիպման ժամանակ: Նա կարևորել է եկեղեցու և դպրոցի վերականգնման անհրաժեշտությունը: Շրջելով եկեղեցով, որը վնասվել էլ ռմբակոծություններից, եպս. Նալբանդյանի պատվիրակությունը հետևել է եկեղեցու վերականգնման նախնական աշխատաքներին, քննարկել եկեղեցու և դպրոցի ամբողջական վերանորոգմանը վերաբերող հարցեր: «Արևելք»-ին հղումով գրում է Panorama.am-ը: 2011-ի նոյեմբերից Սուրբ Մեսրոպ եկեղեցին և Ազգային ՍահակյանՍահակյանի անվան Ազգային վարժարանը գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ: Եկեղեցին ու դպրոցի շենքն ահաբեկիչները դարձրել էին իրենց կենտրոնները, նկուղում գտնվող սրահը՝ հիվանդանոց, ուսուցիչների սենյակը՝ մզկիթ աղոթարան, եկեղեցին՝ հանրակացարան, ննջասենյակներ: Եկեղեցու սուրբ խորանը պղծել էին: Սիրիական բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |