Հայ փորձագետը չի բացառում Թուրքիայում ռազմական հեղափոխության հնարավորությունը 1 փետրվարի 2007 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Երկու Թուրքիա գոյությու ունի. մեկը «Թաքսիմի հրապարակի» Թուրքիան է, դա երկրի փոքր եվրոպականացված հատվածն է: Հենց այնտեղ է կայացել Հրանտ Դինքի հուղարկավորությունն ու ցույցը, դրանք հենց այն 100 հազարն են: Այդ Թուրքիայի մեջ են մտնում եվրոպական հատվածի եւս մի քանի քաղաքներ եւ Անկարայի մի մասը»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, մնացած Թուրքիան ազգայնամոլական եւ իսլամական երկիր է: «Իհարկե, այստեղ իսլամն այնքան հզոր չէ, որքան Ավղանստանում կամ Իրանում, սակայն իսլամիստները բավականին ուժեղ են: Այսօր հնարավոր է ռազմական հեղաշրջում, որը Թուրքիայի համար նոր բան չէ, երբ երկրի ուղղվածությունն արեւմուտքից դեպի իսլամ է փոխվում, այսինքն` Աթաթուրքի կողմից ստեղծված պետությունից ավելի իսլամականին: Եւ ես վստահ եմ, որ Հրանտ Դինքին սպանած գնդակները ուղված էին ազատամիտ Թուրքիայի դեմ»,- ընդգծել է հայ քաղաքագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |