ԱՄՆ-ը երբեք չեն հերքել 1915 թվականի ողբերգությունը, ամբողջ հարցը տերմինաբանությունն է 1 փետրվարի 2007 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան վարչակազմը դեմ է քաղաքական սահմանումներ տալուն այն տերմինաբանությանը, որը փորձում են օգտագործել 1915 թ. ողբերգական իրադարձությունները նկարագրելիս: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մալո խոսնակ Շոն Մաքքորմակը, պատասխանելով Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդգրկելու մասին հարցին: «Մեր քաղաքականությունը հստակ է: Մենք սգում ենք 1915 թ. ողբերգական դեպքերի զոհերի համար: Մենք երբեք չենք հերքել այդ իրադարձությունները: ԱՄՆ նախագահն յուրաքանչյուր տարի ճանաչում է այդ վայրագությունները: Մենք դեմ ենք քաղաքական սահմանումներ տալուն այն տերմինաբանությանը, որն օգտագործվում է այդ ողբերգությունը նկարագրելիս»,- ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Մեդիամաքսը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |