Իրաքի զինվորականները սկսել են ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը![]() 24 մարտի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը սկսել է Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը, որը ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները զավթել էին դեռ 2014-ի հունիսին: Ըստ զինվորականների ներկայացուցչի, իրաքյան ուժերն արդեն հսկողություն են սահմանել Մոսուլից դեպի արևելք Մահմուրի մերաձակայքում գտնվող որոշ գյուղերում: ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարձակման ժամանակ աջակցություն է ապահովում օդից, նշում է BBC-ին Associated Press-ի վրա հղումով: Մոսուլն ազատագրելու պատրաստակամության մասին Իրաքի իշխանությունները հայտարարել էին դեռևս 2015-ի դեկտեմբերին, երբ բանակը կարողացավ ազատագրել մեկ այլ խոշոր քաղաք` Ռամադին: Այն ժամանակ Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին հայտարարել էր, որ 2016-ին ԻՊ խմբավորումը երկրի տարածքում ամբողջությամբ կոչնչացվի: 2014-ի հունիսին ԻՊ գրոհայինները, չհանդիպելով դրմադրության, գրավեցին Իրաքի երկրորդ քաղաք Մոսուլը: Մոսուլը մինչ օրս ազատագրված չէ «Իսլամական պետության» գրոհայիններից, քանի որ գրոհի մասնակիցները չեն կարողանում համաձայնեցնել իրենց գործողությունները, ինչպես նաև այն վեճերի պատճառով, թե ով ինչ է ստանալու քաղաքի ազատագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում իրաքյան Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչը: Մարտի 5-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերակը հայտարարեց իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Ընթերցեք նաև. Իրաքի զինվորականներն ամերիկացիների օգնությամբ պատրաստվում են Մոսուլի գրոհին Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |