Մեդվեդևն ապրիլին Երևանում կքննարկի տնտեսական գործակցության և եվրասիական ինտեգրման հարցեր![]() 25 մարտի 2016 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-8-ին կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ՀՀ ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում: Ապրիլի 8-ին Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստի օրակարգը ներառում է եվրասիական տնտեսական ինտեգրման խորացմանն առնչվող առաջնային հարցեր: ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը Երևանում անցկացնելու որոշումն ընդունվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ 2015-ի սեպտեմբերին` բելառուսական Գրոդնոյում նմանատիպ միջոցառման ժամանակ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |