Ադրբեջանցիները գնդակոծել են Բերքաբերը. Վիրավորվել է գյուղացի

Ադրբեջանցիները գնդակոծել են Բերքաբերը. Վիրավորվել է գյուղացի

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի վրա:

«Առավոտը»՝ հղում անելով գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանին, հայտնում է, որ արդյունքում ուսից վիրավորվել է Բերքաբերի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը:

Բացի դրանից, գնդակոծումից սատկել է նաև գյուղացիներից մեկի կովը:

Տավուշի մարզի սահմանակից գյուղերը հաճախակի են ադրբեջանական զինուժի թիրախ դառնում: Վերջին ժամանակաշրջանի ամենախոշոր սրումը տեղի ունեցավ 2015 թվականի աշնանը, երբ գյուղերի գնդակոծության ու ականանետերից և ռեակտիվ հրթիռային կայաններից հրետակոծության հետևանքով զոհվեցին մի քանի տարեց մարդիկ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---