Սերբիան մերժել է Կոսովոյի կարգավիճակի որոշման վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը 3 փետրվարի 2007 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը մերժել է Կոսովոյի կարգավիճակի որոշման վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը: ՄԱԿ-ի ծրագիրը «հնարավորություն է բացում Կոսովոյի անկախության համար», որը Սերբիան «երբեք չի ընդունի», հայտարարել է Բ. Տադիչը պաշտոնական հայտարարության մեջ` տարածված Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի հետ հանդիպման արդյունքներից հետո: «Ստիպողական անկախությունը քաղաքական եւ իրավաբանական վտանգավոր նախադեպ կներկայացնի»,- նշվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Մ. Ախտիսաարին Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարներին ներկայացրել է Սերբիայի ինքնավար մարզի ապագա կարգավիճակի վերաբերյալ ծրագիրը: Դեռեւս ծրագրի տեքստը չի հրապարակվել, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն ծրագիրը ներառում է Կոսովոյում բազմազգ կառավարություն կազմելու առաջարկ, որը «ժողովրդական իշխանություն կիրականացնի օրենքի տառին համապատսխան»:Ընդ որում, փաստաթղթում չի հիշատակվում «անկախություն» տերմինը: Նաեւ ծրագրում ներառված են մարզի սեփական սահմանադրությունը եւ նրան «բանակցություններ վարելու եւ միջազգային համաձայնագրեր կնքելու, այդ թվում միջազգային կազմակերպություններում անդամակցելու իրավունք» տրամադրելու հանձնարարականներ: Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղակատվություն էր հայտնվել, որ Սերբիան կարող է վերջ տալ դիվանագիտական հարաբերություններին այն երկրների հետ, որոնք ճանաչում են Կոսովոյի անկախությունը: Կոսովոն դեռ մնում է Սերբիայի կազմում, սակայն 1999 թվականից ի վեր, Հարավսլավիայում ռազմական գործողությունների ավարտվելուց հետո, մարզը ղեկավարվում է ՄԱԿ-ի վարչակազմի կողմից: Ալբանացիները, որ այժմ կազմում են Կոսովոյի բնակչության 90 տոկոսը, հուսով են, որ բանակցությունների արդյունքում մարզը լիակատար անկախություն կստանա Սերբիայից, հաղորդում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |