ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը TR-107 ԶՀԿ-ից արկակոծել է Արցախի տարածքը 5 կմ խորությամբ` գյուղացի է վիրավորվել![]() 26 մարտի 2016 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաև 60 (39 արկ) և 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ): Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Մանրամասները ճշտվում են: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Մարտի 24-ին և լույս 25-ի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ԼՂՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանն առ այն, թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ինչպես ցույց է տվել հակամարտության կարգավորման ավելի քան 20-ամյա պատմությունը, ադրբեջանական կողմն է պետական կարևորություն ունեցող տոների, կարևոր հանդիպումների նախօրեին գնում շփման գծում իրավիճակի սրման: Ավելին, նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |