Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում կառուցողական է եւ ազնիվ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ներկա դրությամբ շատ բարդ փուլում է գտնվում: Այդ մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստարտովը: Նրա խոսքերով, բանակցային գործընթացը կախված է ոչ միայն միջնորդներից, այլեւ հենց կողմերից:



«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ փորձում է առավելագույնս կառուցողական եւ ազնիվ լինել հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է նա:



Ինչ վերաբերում է նախագահ Վ. Պուտինի հայտարարությանը` Հայաստանում ռուսական ռազմակայանների թվի մեծացման վերաբերյալ, Վասիլի Իստրատովը ընդգծել է, որ «նախագահը հստակ ասել է այն մասին, որ Հայաստանում ռազմակայանը ոչ մի կերպ ուղղված չէ տարածաշրջանում ոչ մեկի, այդ թվում Ադրբեջանի դեմ: Ռուսական զինվորականների առկայությունը այս կամ այն կոնֆլիկտային գոտում ոչ մի կերպ չի նշանակում նրանց մասնկացությունը հակամարտությանը», հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---