Ա. Բայբուրդյանը Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը 3 փետրվարի 2007 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության կոմիտեի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով մինչեւ փետրվարի 2-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, ով նաեւ հանդիպումներ է ունեցել Եվրամիության կառույցներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբիի հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հարավային Կովկաս - ԵՄ գործընկերության զարգացման, ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ Խորհրդի քարտուղարության քաղաքական վարչության տնօրեն Հելգա Շմիթի եւ Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերի բաժնի պետ Յուկա Լեսկելայի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, ԵՄ-ՀՀ քաղաքական երկխոսության ուժեղացման հեռանկարները եւ ԵՄ - Հարավային Կովկաս - Սեւծովյան տարածաշրջան համագործակցության ծրագրերը: Արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերի եվրոպական հանձնակատարի աշխատակազմի ղեկավար Պատրիկ Չայլդի եւ հանձնակատարի խորհրդական Ջուդիթ Գեբետշրոյտների հետ մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության կոորդինացման վարչության տնօրեն Ռուջեր Վիսըլսի եւ Հարավային Կովկասի բաժնի պետ Վիկտոր Անդրես-Մալդոնադոյի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ Գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված գործնական խնդիրներ: Հանդիպումների ընթացքում եվրոպական կողմը շոշափել է նաեւ գալիք խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացման առումով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |