Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարյակինի հետ Հավակնորդների մրցաշարում![]() 27 մարտի 2016 - 23:46 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի ֆավորիտներից մեկի` Սերգեյ Կարյակինի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Արոնյանը հավաքել է 6,5 միավոր: Վերջին` 14-րդ փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան: Առաջատարեր Կարուանան ու Կարյակինը կմրցեն իրար հետ: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի նախկին չենպիոն Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |