Ամերիկյան The Amazing Race ռեալիթի-շոուի հերթական թողարկումը կնկարահանվի Հայաստանում

Ամերիկյան The Amazing Race ռեալիթի-շոուի հերթական թողարկումը կնկարահանվի Հայաստանում

PanARMENIAN.Net - Ամերիկյան The Amazing Race հեռուստանախագծի թիմը գալիս է Հայաստան՝ նկարահանելու ռեալիթի-շոուի հերթական թողարկումը:

Հաղորդագրությունում նշվում է, որ շոուն գալու է Հայաստան առաջին անգամ:

The Amazing Race ռեալիթի-շոուին մասնակցում են երկու հոգուց բաղկացած թիմեր: Նրանք մասնակցում են աշխարհի շուրջ մրցավազքին, որի ընթացքում պիտի հայտնաբերեն երկրի տարբեր վայրերում գտնվող վերջնական նշանակետերը և կամ առաջինը հասնեն դրանց, կամ խուսափեն վերջինը հասնելուց: Նշանակետերն ու դրանք հայտնաբերելու հետ կապված հանելուկներն ու առաջադրանքները կապված են լինում երկրի մշակութային առանձնահատկությունների հետ:

The Amazing Race-ը նկարահանում է CBS հեռուստաընկերությունը: Առաջին անգամ այն եթեր է արձակվել 2001 թվականին: 2016-ի դրությամբ, նկարահանվում է 27 եթերաշրջանը: Վերջին՝ 26-րդ եթերաշրջանը դիտել է 7.49 մլն մարդ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---