ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել![]() 29 մարտի 2016 - 10:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի շենքում կրակոցներ են հնչել, հայտնել է Associated Press-ը: Ոստիկանությունը տարհանել է շենքում գտնվողներին: Սպիտակ տունը հրաձգության մասին հաղորդագրությունից հետո շրջափակվել է, հայտնում է Gazeta.ru-ն: Նախնական տվյալների համաձայն, կրակոցները տեղի են ունեցել Կապիտոլիումի զբոսաշրջային կենտրոնում: Հրաձգության պատճառները դեռևս հայտնի չեն: Տուժել է այցելուներից մեկը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողը 66-ամյա Լարրի Դոուսոնն է Թեննեսիից: Նա հաճախ էր այցելում Կապիտոլիումի բլուր և բողոքի ակցիաներ կազմակերպում այնտեղ:Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել և վիրավորել է հանցագործին: Նա տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել է: Դոուսոնն առաջինն է կրակ բացել, փոխհրաձգության արդյունքում թեթև վիրավորվել է նրա կողքի կինը, նրա առողջական վիճակը մտավախություն չի առաջացնում: Կապիտոլիում կամ Սենատ ու Սպիտակ տուն անցնելու համար այցելուները պետք է մետաղաորսիչ սարքի մոտով անցնեն: Դոուսոնը հանել է ատրճանակը ստուգումից անմիջապես առաջ: Վաշինգտոնի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես եզակի դեպք և հայտարարել է, որ հանրային սպառնալիք չկա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |