Արոնյանը 5-րդն է հավակնորդների մրցաշարում. Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի Կարյակինը![]() 29 մարտի 2016 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Մոսկվայում ավարտված հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է 5-րդ տեղը: Մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում, Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին պարտիայի 33-րդ քայլին: Արոնյանը հավաքել է 7 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Կարյակինը, ով 14 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: 2013-ին Արոնյանը ձախողել էր նաև Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել աշխարհի նախկին չենպիոն Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Կարդացեք նաև՝ Արոնյան. Ձեռքիցս բաց թողեցի հաղթանակը, ինչպես նախորդ օրերին ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |