Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կոչ կանի ԱՄՆ-ին կասեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը 5 փետրվարի 2007 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ երեքշաբթի օրը նախատեսված հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան վարչակազմին կհորդորի կասեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Վաշինգտոնում նախատեսված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ: Թուրքիայի արտգործնախարարի այցի նպատակն է համաձայնեցնել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումները իրաքյան պատերազմի եւ քուրդ ապստամբների դեմ պայքարի հարցերում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |