Ուորլիք. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում ԱՄՆ-ում նախատեսված չէ![]() 29 մարտի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության IV գագաթնաժողովի շրջանակում չեն նախատեսում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Մարտի 28-ին մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն ԱՄՆ: «Այս պահի դրությամբ Վաշինգտոնում նախագահների հանդիպման վերաբերյալ պլաններ չկան: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք աջակցել նախագահների միջև ակտիվ երկխոսությանն ընթացիկ տարում: Մյուս համանախագահների անունից ես մտադիր եմ հանդիպումներ ունենալ կողմերի հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը»,-հայտարարել է Ուորլիքը, հայտնում է Report.az-ը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, որը տևել է մեկ ժամից ավելի: Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Բեռնում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |