Թումոն աշխարհի ամենանորարար դպրոցն է ճանաչվել ֆրանսիական ամսագրի կողմից![]() 29 մարտի 2016 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական We Demain ամսագիրը աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակի վարկանիշ է կազմել: Առաջին տեղում է Հայաստանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Տասնյակում են նաև այնպիսի դպրոցներ, ինչպիսին են Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը ու Steve Jobs Schools-ը, հայտնում է Թումոյի ֆեյսբուքյան էջը: Թումո կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին: Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: 2015-ի սեպտեմբերի 2-ին Թումո կենտրոն է բացվել ԼՂՀ մայրաքաղաքում: Կենտրոնի բացում է սպասվում Ջավախքում: Գործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս: Կարդացեք նաև՝ Թումոյին հողի հարկի արտոնություն է տրամադրվել Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |