Վարդան Օսկանյանը քննարկել է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ 5 փետրվարի 2007 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերին: Վ.Օսկանյանը գոհունակությամբ նշեց վերջին շրջանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` տարածաշրջանով հետաքրքրվածության աճը: Այնուհետեւ անդրադարձ եղավ մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին, ինչի կապակցությամբ ԵԱՀԿ ԽՎ նախագահը վստահություն հայտնեց, որ ընտրությունները կհամապատասխանեն ամենաբարձր չափանիշներին:Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերաբերյալ զեկույցին: Այդ կապակցությամբ Գ. Լենմարկերը մեծապես կարեւորեց վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը, ինչին կնպաստի ԵՄ հռչակած Նոր հարեւանություն քաղաքականության մեջ թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի ներգրավվումն ու համատեղ ծրագրերի իրականացնումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |