Հայաստանն որակապես նոր մակարդակի է բարձրացրել իր հարաբերություններն Եվրամիության հետ 5 փետրվարի 2007 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել: Նման կարծիք է հայտնել Դաշնակցությունից Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը, երկուշաբթի Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանկ: «Հայաստանն որակապես նոր մակարդակի է բարձրացրել իր հարաբերություններն Եվրամիության հետ: Անշուշտ, իրավական առումով կողմերի միջեւ գործում է համագործակցության մասին համաձայնագիրը, սակայն Եվրոպական հարեւանության նոր ծրագիրը նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար: Այդ ծրագրում հստակ սահմանված են Հայաստանի եվրաինտեգրման համար անհրաժեշտ բոլոր քայլերը»,-հայտարարել է նա: Մեկնաբանելով հունվարի 29-30 Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները` Ա.Ռուստամյանը նշել է, որ նիստը չափազանց արդյունավետ էր: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը հանգեցրեց բազում դրական առաջխաղացումների, մասնավորապես, եվրոպական կառույեցներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քննարկմանը: «Այս առումով մենք փորձեցինք օգտագործել բոլոր խորհրդարանական լծակները հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար, ԼՂՀ դիրքորոշումները ներկայացնելու եւ պաշտպանելու համար»,-ընդգծել է նա: Հանձնաժողովի աշխատանքի այլ կարեւոր գործոնների թվում Ա.Ռուստամյանը նշեց հայ-թուրքական երկխոսության հաստատումը, դրա զարգացման խնդիրների պարզաբանումը: Ինչպես հաղորդեց Ա.Ռուստամյանը, Հայաստան-ԵՄ հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունվել է հատուկ հայտարարություն, որն անդրադառնում է Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հարցին, հայ-թուրքական հարաբերություններին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |