ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը![]() 30 մարտի 2016 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը։ «Մենք նոր տեղեկություն ենք ստացել Հոնոլուլուի մեր ընկերներից, որը հաստատում է, որ մարտի 30-ին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- գրված է հաղորդագրությունում, հայտնում է Tert.am-ը: Բանաձևում համերաշխություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Պալատը կփոխանցի փաստաթղթի վավերացված պատճենը Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդներին։ Հավային դարձել է 7-րդ նահանգը, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Լուիզիանայի, Մեյնի, Կալիֆոռնիայի և Ջորջիայի հետ միասին: 2016-ի մարտի սկզբին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: 2014-ի օգոստոսին Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։ 2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: 2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում: 2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: 2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |