ՀՀ-ն ունի բոլոր հնարավորություններն ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար 5 փետրվարի 2007 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Երեւանում այցով գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը համառոտ ներկայացրեց քաղաքական կյանքը Հայաստանում` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներից հետո կատարված աշխատանքներին: Աժ նախագահը կարեւորեց խորհրդարանական ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելը: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերը եւս անդրադարձավ ընտրություններին` նշելով որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները նման ընտրությանների անցկացման համար: «ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Թոնե Թինգսգարդը կգլխավորի դիտորդական առաքելությունը, քանի որ ԵԱՀԿ-ն կարեւորում է դիտորդների մասնակցությունը ընտրություններին»,-նշել է Լենմարկերը: Նա երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում Աժ պատվիրակության ակտիվ աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ պատվիրակությունը մեծ ներդրում կունենա նաեւ էներգետիկ անվտանգության հարցերի առաջիկա քննարկման ժամանակ: Պարոն Լենմարկերը կարեւորեց խորհրդարանական համագործակցության ընդլայնումը Հարավային Կովկասի երկրներում` նշելով, որ որոշ հարցերում (սեյսմիկ վերահսկողության, ջրային ու հանքային ռեսուրսների շահագործման) առկա համագործակցությունը պետք է ամրապնդել խորհրդարանական դիվանագիտության ու երկխոսության կայացման միջոցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |