Հայաստանն առաջարկում է ԵՄ տեղեկատվական կենտրոն ստեղծել Երեւանում 5 փետրվարի 2007 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կոչ է արել Եվրամիությանը էապես ավելացնել եւ վերաբաշխել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի ֆինանսավորումը: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ից խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը` նկատելով, որ այդ առաջարկը գրանցվել է հատուկ հայտարարության մեջ, որն ընդունվել է հունվարի 29-30 Բրյուսելում կայացած Հանձնաժողովի նիստի արդյունքում: Ինչպես հաղորդում է թղթակիցը, նրա խոսքերով, ԵՄ վերաբերյալ Հայաստանի բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով Հանձնաժողովը նաեւ առաջարկել է ԵՄ տեղեկատվական կենտրոն ստեղծել Երեւանում: Ավելին, առաջարկվել է Եվրամիության լիարժեք ներկայացուցչություն բացել Հայաստանի մայրաքաղաքում, ինչը կբարձրացնի ԵՄ գործունեության արդյունավետությունը Հայաստանում: Հայաստանի եւ ԵՄ հասարակությունների միջեւ երկխոսության հաստատման նպատակով առաջարկվել է պարզեցնել մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը ուսանողների, գործարարների, գիտության գործիչների համար: Բացի այդ, առանձին կետով նշվել է նաեւ ազատ առեւտրի մասին պայմանագրի մշակման համար հետազոտություն անցկացնելու անհրաժեշտությունը, տվյալ դեպքում ենթադրվում է ազատ առեւտրի գոտիների ստեղծման եւ այլ հնարավորություններ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |