Հ.Դինքի սպանությունը. Աշխատանքից ազատվել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետը 6 փետրվարի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու մեղադրանքով աշխատանքից ազատվել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերը: Սպանությունից 11 ամիս առաջ Ստամբուլի ոստիկանությունը զգուշացում էր ստացել Տրապիզոնից, որ Դինքի վրա մահափորձ է պատրաստվում, սակայն նա զգուշացումը չի փոխանցել իր ղեկավարներին, հաղորդում է «Սաբահ» թերթը: Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Գյուլերը հեռացվել է քննիչների պահանջով: Մի թուրք պաշտոնյաի խոսքերով, որը ցանկացել է անհայտ մնալ, քննիչները շարունակում են պարզել` արդյո՞ք ոստիկանության պաշտոնյանները թերացել են Դինքի անվտանգությունն ապահովելու գործում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |